ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ 

ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ 

ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ 

Պատվերի ընդունում

Հարգելի հաճախորդներ տեղեկացնում ենք, որ կայքում գործում է պատվերի գումարի նվազագույն սահմանաչափ՝ 3000 դրամի չափով։
Պատվերները ընդունվում են մեր կայքի միջոցով (24ժամ) կամ զանգահարելով 094 551260 հեռախոսահամարներին։ Մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ ձևակերպել պատվերը զանգի միջոցով, առցանց կամ կօգնեն գտնել մեր հասցեն։

Նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո հարկավոր է բացել զամբյուղը և սեղմել “Ձևակերպել պատվերը” կոճակը։ Հնարավորինս սեղմ ժամկետում մեր աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ, որպեսզի հաստատեք պատվերը։ Պատվերը հաստատվում է հեռախոսազանգի միջոցով և հաստատելուց հետո ենթակա չէ փոփոխության։

Առաքման տևողությունը և արժեքը

Երևանի տարածքում առաքումը կատարվում է պատվերի հաստատման հաջորդ աշխատանքային օրը (հնարավորության դեպքում առաքում ենք նույն օրվա ընթացքում) և արժե 500դր։ Ունենք նաև շտապ առաքում, որը գործում է միայն Երևանում, և կատարվում 3 ժամվա ընթացքում, արժեքը 1000-1500դր։

Առաքումը դեպի մարզեր կատարվում է 2-5 օրվա ընթացքում, արժեքը՝ 1000դր դեպի քաղաքներ և 1000-2500դր գյուղեր (ձեր գյուղ առաքման արժեքը կարող եք ճշտել կապնվելով մեզ հետ)։
Վճարումը կատարվում է ապրանքը առաքիչի կողմից Ձեզ հանձնելու ժամանակ, կանխիկ եղանակով և միայն ՀՀ դրամով (կայքում տեղադրված արտարժույթի փոփոխման ֆունկցիան միայն հաշվարկի համար է)։

Վերադարձ կամ փոխանակում

Woweffect.am կայքից գնված ապրանքը վերադարձվում կամ փոխարինվում է գնման պահից սկսված 14 օրվա ընթացքում, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են փաթեթավորումը և պիտակները,  կապարակնիքները:

 Ետ վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն հետևյալ ապրանքները`

  1. անձնական հիգիենայի հետ կապված ապրանքներ,
  2. մանկական կերակրման ապրանքներ,
  3. անվանական, անհատական պատվերներ,
  4. տակդիրներ,
  5. փչովի կահույք, փչովի իրեր և լողավազաններ,
  6. ապրանքներ, որոնց նկարագրության մեջ նշված է “Վերադարձի ենթակա չէ”,
  7. “Մանկական տրանսպորտ” բաժնի ապրանքներ, որոնք առնվազն մեկ անգամ օգտագործվել են դրսում։

 

Անթերի պատվեր ստանալուց հետո տեղում մերժելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել առաքման ծախսը ( Երևանում 800-1200դր, մարզերում՝ 1000-2500դր): Գնված ապրանքը ետ վերադարձնելու համար, հաճախորդը պետք է մոտենա խանութ-սրահ (Ավան, Ալմա աթա 90 )։

14 օրվա ընթացքում վերադարձի դեպքում հաճախորդից գանձվում է առաքման վճար (Երևանում 800-1200դր, մարզերում՝ 1000-2500դր) և պահվում փոխհատուցվող գումարի 3%-ը (որպես բանկային, հարկային, կամ քարտային ծախսեր)։

Վերադարձի ձևակերպումից հետո, պատվիրատուի գումարը կարող է վերադարձվել ինչպես առձեռն տարբերակով, այնպես էլ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Պատվերը ստանալուց պետք է բացել և ստուգել ապրանքատեսակի սարքին վիճակը, համոզվել, որ այն չունի վնասված տեղեր և աշխատում է անթերի, որից հետո միայն ընդունել պատվերը: Եթե գնորդը կամ գնորդի ներկայացուցիչը ընդունում են ապրանքը և առաքչի հեռանալուց հետո գնված ապրանքի հետ խնդիր է առաջանում, ապա Woweffect.am-ը դրա համար պատասխանատվություն չի կրում:

Եթե պատվերը տեղում մերժվում է վնասված լինելու կամ ոչ սարքին լինելու պատճառով, ապա մենք պարտավորվում ենք այն հետ վերցնել՝ առանց լրացուցիչ ծախսեր գանձելու։

Եթե հաճախորդը մերժում է պատվերը տեղում ստուգելու պայմանը, ապա Woweffect.am-ը պատասխանատու չէ հետագա անախորժությունների համար (մենք պարտադիր կերպով ստուգում ենք բոլոր ապրանքները նախքան պատվերը հաստատելը, և անվճար տեղադրում մարտկոցներ, եթե պահանջվում է)։

Առաքում

Woweffect.am-ը ապրանքների առաքումը կարող է իրականացնել տարբեր ընկերությունների, առաքիչների և անհատների միջոցով:
Առաքման ուշացման և այլ խոչընդոտների դեպքում մենք պարտավորվում ենք Ձեզ տեղեկացնել այդ մասին հնարավորինս շուտ։